Քսան տարեկանների բասկետբոլի Հայաստանի ընտրանին ավարտեց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնության Բ դիվիզիոնում: Ասենք, որ սա մեր մարզիկների նորամուտն էր նման կարգի մրցաշարում: Եթե հաշվի առնենք, որ չորս պարտության կողքին մերոնք կարողացել են տոնել երեք հաղթանակ, կարծես թե այնքան էլ վատ արդյունք չէ սկզբի համար, թեպետ եթե մի փոքր հետ գնանք ու, ի դեմս «Հատիսի», հիշենք հայաստանյան բասկետբոլի հրաշալի տարիները, ներկան անհամեմատ տխուր գույներով կներկայանա, բայց սա է օրվա ռեալությունը, ու անգամ մեր մարզիկների չորեքթաթի համար էլ պիտի ուրախանալ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ